Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:58 10-07-2025

Քաղաքապետարանը չի նկատում․ ԿԸՀ-ի դիմացի սրճարանը «զավթել է» հարակից այգին

Oragir.News-ն ահազանգ է ստացել Երևանի քաղաքացիներից, որոնք տեղեկացրել են, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց գտնվող պուրակն ու մայթը, որոնք նախատեսված են քաղաքացիների անցուդարձի և հանգստի համար, շահագործվում են սրճարանի կողմից։ Ավելին, տարածքում տեղադրված նստարանները, որոնք նախատեսված են հանրային օգտագործման համար, այժմ անպիտան են դարձել։

Բնակիչների խոսքով՝ սրճարանի հաճախորդներից բացի՝ ոչ ոք չի կարողանում նստել այդ նստարաններին, քանի որ մյուս քաղաքացիներն այնտեղ իրենց «բոմժի պես» են զգում, շարունակ ենթարկվելով ճնշող հայացքների։

Oragir.News-ի նկարահանող խումբը այցելել է նշված տարածք՝ Գևորգ Քոչար փողոց։ Մեր այցելության պահին պարզ դարձավ, որ մայթն իսկապես ամբողջությամբ զբաղեցված էր սրճարանի սեղաններով ու աթոռներով, ուղիղ քայլելու և նստարաններից օգտվելու հնարավորություն քաղաքացիներին պարզապես չէր մնացել։

Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը