copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:33 10-07-2025

ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել

Oragir.News-ի տեղեկություններով՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին ասել է, որ ազատման դիմում գրի, հակառակ դեպքում ինքը խնդիրներ կունենա:

Նշենք, որ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը վաղուցվա ընկերներ են, դեկանը մշտապես պաշտպանել է ռեկտորին և նրա փիառը արել:

Ի դեպ, Անուշավան Ժամկոչյանը ԵՊՀ գիտխորհրդի էթիկայի հանձնաժողովի նախագահն է և իր նախագահության ժամանակահատվածում ԵՊՀ ռեկտորի դեմ ոչ մի բողոք քննության չի վերցրել:

Մայր բուհում առաջիկայում սպասվում են նաև այլ փոփոխություններ, որոնց մասին Oragir.News-ը կտեղեկացնի իր ընթերցողներին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում դադարեցվել է Լեոնիդ Ազգալդյանի անվ. մարտական պատրաստության ակումբի, Գևորգ Արշակյանի անվան գիտելիքի դպրոցի, ԵՊՀ գիտարշավական ակումբի և մի շարք այլ ուսանողական կառույցների գործունեությունը, որոնք ստեղծվել էին Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից. վերջինիս տնօրենը ՀՀԿ-ական Վահագն Վարագյանն է:




Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը