Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:15 09-07-2025

Ամենադժվարը հրաժեշտն է. Լոռին ընդունել է ճամբարականների հերթական խմբին

2017 թվականից Լոռու մարզում գործում է «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի ամառային ճամբարը: Ամեն տարի Թումանյան համայնքում գործող ճամբարը հյուրընկալում է հարյուրավոր երեխաների Հայաստանի տարբեր բնակավայրերից, թիրախում՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են:

Նախորդ տարի ճամբարում ամառային հանգիստ անցկացնելու առաջնահերթությունը տրվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներին: Մեկ հերթափոխը տեւում է 7 օր, եւ այդ ընթացքում երեխաները, ճամբարային կյանքով ապրելուց բացի, հնարավորություն են ունենում ճանաչողական այցերով լինել Լոռու պատմամշակութային հուշարձաններում: Երեխաների առօրյան հագեցած է ուսուցողական խաղերով, գործում են տարբեր խմբակներ երեխաների առօրյան բազմաբովանդակ դարձնելու համար: «Դիակոնիա» բարեգործական ճամբարը կգործի մինչեւ սեպտեմբեր:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը