Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:50 09-07-2025

Հուլիս ամիսն ա, բայց լոլիկը 350 դրամ ա, ոնց ապրենք. Թումանյանի բնակիչ

Լոռու մարզի 1500 բնակիչ ունեցող Թումանյան քաղաքի գլխավոր խնդիրը բնակիչները համարում են աշխատատեղերի բացակայությունը:

Անկախության առաջին տարիներից քաղաքը դատարկվում է գործազրկության պատճառով: Խորհրդային Թումանյանում երկու խոշոր արտադրական ձեռնարկություններ են աշխատել՝ հրակայուն աղյուսի գործարանը և կարի ֆաբրիկան:

Դրանց փակվելուց հետո Թումանյանը դարձել է մեռնող քաղաք: Քաղաքում մնացել են հիմնականում տարեցները, ովքեր ապրում են արտագաղթած զավակների ֆինանսական աջակցությամբ: 2016 թվականին Թումանյան քաղաքին միացան Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղերը, հետո՝ արդեն Դսեղ ու Չկալով գյուղերը:

Պետությունը նպատակ ուներ բյուջեի ավելի արդյունավետ կառավարում իրականացնել, գումար խնայել գյուղապետարաններում հաստիքների կրճատման հաշվին և ռեսուրսներն ուղղել փոքր բնակավայրերի խնդիրները լուծելուն։ Սակայն խնդիրները մեծ հաշվով չեն լուծվել, մարդկանց սոցիալական վիճակն էլ տարեցտարի վատանում է:

Մարդկանց հիմնական եկամուտը մնում է կենսաթոշակը, որն էլ հազիվ բավարարում է կոմունալ վճարներին ու հանապազօրյա հացին:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը