copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 09:00 09-07-2025

ՔՊ-ական կանայք տղամարդկանց հատուկ հայհոյանքներ են տվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին ՔՊ-ական տղամարդկանց ագրեսիվ պահվածքից առավել զարմացրել է ՔՊ-ական կանանց վարքը։ Մեզ պատմեցին, որ նրանք տղամարդուն հատուկ հայհոյանքներ ու անեծքներ են տեղացել, այնպես, որ ոմանք կարկամել եւ, կռիվը թողած, փորձել են պարզել, թե յոթհարկանի հայհոյանքն ում բերանից դուրս եկավ։ Մենք նկատել էինք նաեւ, որ մինչեւ կռիվը՝ Արթուր Սարգսյանի եզրափակիչ ելույթի ժամանակ, Հասմիկ Հակոբյանն ու Լիլիթ Ստեփանյանը ծիծաղում եւ տեղից ռեպլիկներ էին անում:

Ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՔՊ-ականները նախապես են սադրանքը պլանավորել, որ հունից հանեն կալանքի գնացող Արթուր Սարգսյանին: Եվ վերջին պահին էլ, երբ նա դուրս էր գալիս դահլիճից, նրան «թռնող» անվանեցին, բայց նա նետեց, որ միշտ պայքարել է տղամարդավարի, ինչից հետո Վահե Ղալումյանը թիկունքից հարձակվեց։

Իսկ ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ականները նաեւ «ինքնագոլեր» են խփել` իրար են ճանկռել, Արթուր Հովհաննիսյանի նետած ջրի շիշը դիպել է ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի ճակատին։ Ուշագրավ է, որ այս ծեծկռտուքին դահլիճում անձամբ հետեւում էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որն այդպես էլ մինչեւ ուշ երեկո իրավական գնահատականի չարժանացրեց որեւէ մեկի արարքը, այն պարագայում, երբ տեսանյութերից երեւում են բռնություն գործադրողները. Ռուստամ Բաքոյան, Նարեկ Գրիգորյան, Դավիթ Կարապետյան, Արթուր Հովհաննիսյան, Արսեն Թորոսյան, Տիգրան Պարսիլյան, Վահե Ղալումյան, Արեն Մկրտչյան եւ այլք։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա