Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 10:46 08-07-2025

Ինչի՞ց սկսեց ԱԺ-ում քաշքշոցը. ո՞վ էր դահլիճում հայտնված տղամարդը․ panorama.am

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը եզրափակիչ ելույթից հետո փորձեց դուրս գալ ԱԺ դահլիճից, մինչև կալանավորումն իր ընտանիքի հետ անցկացնելու համար։

Այդ պահին ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի փոխանցմամբ, վազեց Արթուր Սարգսյանի հետևից՝ փորձելով մեջքից հարձակվել նրա վրա, գրում panorama.am-ը։

Ղալումյանի հետևից վազեցին նաև այլ պատգամավորներ։ Այդ պահին ԱԺ դահլիճ մուտք գործեցին մեծ թվով անվտանգության աշխատակիցներ։ Իրավիճակը լարվեց։

Խառնաշոթ իրավիճակում պատգամավորները դահլիճում նկատեցին մի տղամարդու, որն ԱԺ պատգամավոր չէ։

«Ո՞վ է սա։ Անհայտ մարդ։ Ո՞վ ես դու, որ պատգամավորի հետ այդպես է խոսում»,-հարցեր հնչեցրեցին ընդդիմադիր օրեսդիրները։

Այդ ընթացքում տղամարդը դուրս վազեց ԱԺ դահլիճից։

Անհայտ տղամարդը ՔՊ-ական Արման Բարխուդարյանն էր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարը։

Մանրա​​​​​​​մա​​​​​​​սները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին