copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:15 08-07-2025

Գարեգին Բ-ին քաղաքականություն ներքաշելու իմաստը 

Մեկ ամսից ավելի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է քաղաքականության մեջ ներքաշել Գարիգեին Բ-ին, սակայն նրա փորձերը դեռ ապարդյուն են։

«Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները»,- հուլիսի 7-ին գրել է նա։ Իսկ այսօր՝ հուլիսի 8-ին նա գրել է՝ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։ Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»։

Այսպիսով՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրը կաթողիկոսափոխությունը չէ, այլ Գարեգին Բ-ին քաղաքականություն ներքաշելը։

Բնական է, որ Գարեգին Բ-ն, ինչպես նաև Բագրատ Սրբազանը քաղաքակաույթուն մտնելու պարագայում փոխելու են խոսույթը։ Ավելի աշխարհիկ բաների մասին են խոսելու։ Այս մասին ընդգծելու համար Փաշինյանն ու նրա թիմակիցները հոգևոր առաջնորդների անվանում են իրենց աշխարիկ անուններով։ Այդպես մեկ անգամ ևս ուզում են ցույց տալ իրենց ցանկությունը, որ այս մարդիկ ներքաշվեն քաղաքականություն ու Փաշինյանի հետ մրցեն իշխանության համար։

Սակայն այդքան դյուրին չէ կաթողիկոսին քաղաքականություն ներքաշելը։ Հոգևոր ծառայությունը և կաթողիկոսի դիրքը պարտավորեցնում են որոշակի զուսպ լինել, հեռավորություն պահել քաղաքականությունից։ Միաժամանակ սրտացավ ու հոգատար վերաբերմունք դրսևորել պետության, ժողովրդի նկատմամբ։ Այսինքն՝ ինչպես Միքայել սրբազանն այնպես էլ Գարեգին Բ-ն չեն ուզում քաղաքականությամբ զբաղվել, բավարարվում են հոգևոր ծառայությամբ։

Հետևաբար՝ Փաշինյանը որոշել է նրանց ստիպողաբար ներքաշել քաղաքականության մեջ։ Այդպիսի հարկադրանք կարող է ծագել միայն սահմանային իրավիճակում, երբ մարդն այլ ելք, քան քաղաքականությամբ զբաղվելը չի ունենա։ Եվ այդպիսի սահմանային իրավիճակ է քրեական հետապնդումը։ Արդեն մի քանի օր է հանրային խոսույթում ասեկոսե է շրջանառվում, որ իշխանությունները մտադիր են քրեական գործի մեջ ներքաշել նաև վեհափառին որպես ենթադրյալ հեղաշրջման գլխավոր կազմակերպչի։ Այսպիսի զարգացումն իրոք կարող է սրել իրավիճակը։

Հետևաբար՝ այս անցանկալի հեռանկարը հաշվի առնելով, Գարեգին Բ-ն առաջիկայում, հավանաբար, հանդես է գալու քաղաքական հայտարարություններով։ Պաշտպանվելու միակ ճանապարհը թողնելու են դա։ Իսկ երբ Գարեգին Բ-ի նյարդերը տեղի տան ու նա մտնի քաղաքականություն, այդ ժամանակ Փաշինյանն ու նրա թիմակիցները կարող են աշխարհին ու հավատացյալներին ցույց տալ, որ Գարեգին Բ-ն իրականում միայն հոգևոր առաջնորդ չէ, այլև քաղաքական հավակնություններ ունի։ Այս պարագայում ՔՊ-ն կարող է որպես հավասարը հավասարի պայքարել Գարեգին Բ-ի դեմ, լեգիտիմացնել կաթողիկոսի դեմ քրեական հետապնդումը։

Կարճ ասած՝ կաթողիկոսափոխության արշավի առաջնային խնդիրը Գարեգին Բ-ին քրեական գործի մեջ ներքաշելն է, որից հետո նա ստիպված կլինի քաղաքականությամբ զբաղվել։ Ինչպես քրեական թեմայի մեջ նրան կեղծ կասկածներ են վերագրում, այնպես էլ քաղաքականության մեջ ներքաշելու ժամանակ նրան որակելու են ռուսամետ, ռուսական գործակալ և այլն։ Եվ այդ ամենի իմաստն այն է, որ աշխարհին ցույց տան, թե կաթողիկոսը ռուսամետ է, հավատացյալ ժողովուրդը ռուսական ազդեցության գործակալ է, խեղճ Նիկոլը հազիվ է պաշտպանվում նրանցից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա