Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:36 07-07-2025

Հերթը հասավ «Նոր Զովք»-ին. ապամոնտաժել են օրերս կառուցված սուպերմարկետը

Քաղաքապետարանը ապամոնտաժել է Երևանի նախկին Մանկական հանրախանութի հարակից օբյեկտները (Square one, BBQ, «Նոր Զովք»):

Վերջերս Երևանում գործող Black star burger սննդի կետը քանդվել էր, որի փոխարեն ընդամենը մի քանի օր առաջ կառուցվել էր «Նոր Զովք» սուպերմարկետի հերթական մասնաճյուղը:

Ընդամենը օրերս կառուցված «Նոր Զովք»-ը և կողքին գտնվող «Վասաբի»-ն ամբողջությամբ ապամոնտաժվել են, իսկ հարևանությամբ գտնվող «Սինաբոն»-ը՝ մասամբ. ապամոնտաժվել է միայն դրսի հատվածը:

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ապամոնտաժվում շինությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: