Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:28 07-07-2025

Գիտեմ՝ որքան եք հիշել մեզ խցանումների մեջ, բայց ուզում եմ խնդրել ձեր ներողամտությունը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը զեկուցեց, որ ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով իրականացվել է շարունակականության ապահովում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի ու Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով տրանսպորտի անարգել երթեկը դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղություններով և որ իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ծավալված քննարկումից հետո, Տիգրան Ավինյանը դիմեց քաղաքացիներին.

«Սիրելի՛ երևանցիներ, պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են բոլոր փոփոխությունները և որքան եք մեզ հիշել՝ կանգնած լինելով այդ խցանումների մեջ»:

Նա նշեց, թե ինչի համար են արվում այդ փոփոխությունները և ինչու՝ հիմա։

«Առհասարակ, ամառային այս սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից. բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին տանք արտոնություն, և, այո, երբ հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսների համար՝ իրենց միջին արագությունն ավելացնելու, առանձնացված գիծ ունենալու, ավտոմատ որոշակի խնդիրներ են ստեղծվում մեքենաների համար։ Բայց ունենք որոշակի գործիքակազմ, որով կարողանում ենք երթևեկությունը փոքր-փոքր փոխելով՝ մեքենաների հոսքը անդադար, առանց կանգնելու դարձնել»,- նշեց քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ