copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:52 08-02-2024

Փաշինյանի խոսքն այլ ենթատեքստ է ստացել. Oragir.News-ը հայցում է ընթերցողների ներողամտությունը

Oragir.News-ն այսօր «Օրվա խոսք» բաժնում ներկայացրել է ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս ասում է․ «Էս Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա»։

Հարկ ենք համարում նշել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքը կոնտեքստից կտրված այլ ենթատեքստ է ստացել։ Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը և ստորև ներկայացնում Փաշինյանի խոսքն ամբողջությամբ․ «Առաջին անգամ կասեմ հրապարակային: Վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, որ խորանում ես, շատ դեպքերում հետևյալի մասին է…Ես էս վերջերս շատ եմ մտածում ու հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք ասում ենք՝ այ էս Հայաստանի հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, էս մի թիքա ՀՀ-ի՞նն եք դուք լուրջ վերաբերվում, մեր հայրենիքը գիտե՞ք ինչ ա, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա: Այս գիտակցությունը մեր մեջ մտցված է: Սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ է, է՞ս է հայրենիքը: Այդ վերաբերմունքն էլ, որ ասում ենք՝ ճանապարհը սարքվում է՝ քանդվում է: Ինչ-որ մի ենթագիտակցական մեխանիզմ աշխատում է, որ մենք այ տենց ենք հարաբերվում մեր երկրի, մեր պետության հետ: Սա շատ լուրջ հոգեբանական խնդիր է»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել