Այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման:
Այս մասին հաղորդում է «Сегодня в Израиле»-ն։
Այցի հիմնական նպատակն է ամփոփել և հայտարարել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի համաձայնագրի մանրամասները։
Հնարավոր պայմանավորվածության շրջանակում նախատեսվում է ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և փոխանցել 18 զոհվածների մարմինները։