Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 21:15 05-07-2025

Ասում ա` մենակ ֆուռով կարաս ապրանք անցկացնես. թոշակառու կնիկ եմ, ոնց անցկացնեմ. բագրատաշենցի

Տավուշի մարզի հայ-վրացական շփման գծի անմիջապես հարեւանությամբ է գտնվում Բագրատաշեն գյուղը:

Տասնամյակներ շարունակ այգեգործությանը զուգահեռ գյուղացիներն այստեղ զբաղվել են նաեւ առեւտրով: Գործել է շուկա, մաքսային օրենքները թույլ են տվել ներկրել ապրանքներ, վաճառել ու եկամուտ ստանալ:

2024-ին նաեւ դրանից առաջ Հայաստանը մաքսային ավելի խիստ օրենքներ սահմանեց: Օրինակ նախորդ տարվանից նախկին՝ 25 կիլոգրամ բեռի փոխարեն, առանց մաքսատուրքի կարելի է տեղափոխել ընդամենը 5 կիլոգրամ։ Բագրատաշենցի կանայք,որ 90-ականներից զբաղվում էին առեւտրով, աշխատում շուկայում հիմա տնային տնտեսուհիներ են:

Բագրատաշենում ու հարևան Պտղավանում այլեւս շուկաներ չկան, իրենց եկամուտը ստացվում է միայն արքայանարինջի այգիներից,որոնք էլ վերջին տարիներին անհայտ հիվանդության պատճառով լավ բերք չեն տալիս: Հիմա Բագրատաշենում հիշում ու երանի են տալիս նախկին տարիներին ու դիմում կառավարությանը, տեղի բնակչությանն աշխատանքով ապահովելու խնդրանքով:

«Սահմանը մոտ է, հարեւան Վրաստանում ապրանքները մատչելի, առեւտրով զբաղվում էին, կերակրում ընտանիքներին,իսկ հիմա՝ ներկրում են միայն օլիգարխները,մեծ եկամուտներն էլ բաժին է հասնում հենց նրանց»,- ասում են դժգոհ բագրատաշենցիները:

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի