copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:16 05-07-2025

Իրանը հրաժարվել է ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից։ Այս մասին հայտնում է «Tasnim»-ը՝ վկայակոչելով «Reuters»-ին։

Թրամփը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը փաստացի դադարեցված է, սակայն չի բացառել, որ այն կարող է վերսկսվել այլ վայրերում։

«Նրանք հրաժարվել են ստուգումներից, հրաժարվել են դադարեցնել հարստացումը։ Բայց այնուամենայնիվ, փաստացի մենք տեսնում ենք, որ ծրագիրը դադարեցված է։ Թեև հնարավոր է՝ նրանք այլ վայրում շարունակում են աշխատանքները»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև հայտնել է, որ մտադիր է Իրանի հարցը բարձրացնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ առաջիկա հանդիպման ընթացքում, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին