copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:32 04-07-2025

Սպասելիք չունենք. կարևորն այն է՝ ով է ներկայացնում Հայաստանը ՇՀԿ-ում. տնտետագետ

Հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետությունը ցանկություն է հայտնել անդամակցել Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»,- գրել է Բադալյանը:

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց տնտեսագետ Հրայր Կամենդատյանի հետ։ Նա համագործակցությունը ողջունեց, սակայն ընդգծեց, որ ամենակարևոր հարցն այն է, թե ո՞վ է Հայաստանի կողմից մասնակցում այս գործընթացին․

«Որոշակի օգուտներ ունի։ Օգուտներ՝ մասնագետների աճի առումով։ Այս հարթակում ընթանում են աշխատանքներ, որտեղ ներգրավվում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ և պետական կառույցների ներկայացուցիչներ։ Մասնակցությունը մեր մասնագետների համար միանշանակ դրական է։ Սակայն հարց է՝ ովքե՞ր են գնում Չինաստան։ Եթե գնում են պարզապես գործուղում «ծամելու» մարդիկ, ապա դրանից որևէ օգուտ սպասել պետք չէ՝ հատկապես՝ համագործակցության հետագա զարգացման տեսանկյունից»։

Կամենդատյանի խոսքով՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնականում ծառայում է Չինաստանի տնտեսական նպատակներին․

«Այս կառույցը հիմնականում կրում է չինական էքսպորտի ազդեցությունը։ Այն ստեղծվել է՝ Չինաստանի, Աֆրիկայի և Ասիայի երկրների հետ արտահանման ուղղությունները զարգացնելու, համագործակցության, լոգիստիկ կապերի ստեղծման և տնտեսական շփումների խորացման համար։ Ռուսաստանը ևս մեծ հետաքրքրություն ունի այս համագործակցության նկատմամբ, հատկապես՝ արևմտյան սանկցիաների ֆոնին։ ՌԴ-ի համար սա բացառիկ ռազմավարական ու տնտեսական հարթակ է։ Այս առումով նախաձեռնությունը դրական է»։

Սակայն տնտեսագետը նաև կոշտ քննադատեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցության նպատակահարմարությունը․

«Մեր արտգործնախարարը, փաստացի, միայն գործուղումներով է զբաղված։ Նրա հիմնական նպատակը վարկային գումարների, իսկ իրականում՝ ճանապարհորդական տպավորությունների հետ կապված հարցերն են։ Այո՛, այս հարթակին մասնակցելով, Հայաստանը գրեթե ոչ մի առաջարկ չի տալիս, քանի որ առևտրային հիմնական ուղիները մեզ շրջանցում են։ Վերջերս էլ Չինաստանը պայմանագրեր է կնքել Ադրբեջանի և Վրաստանի հետ տարանցիկ ուղիների վերաբերյալ։ Այսինքն՝ մեր մասնակցությունն այստեղ սիրողական է՝ ճանապարհորդություն հանուն ճանապարհորդության»։

Եզրափակելով՝ Կամենդատյանը հավելեց․

«Եթե գնացողները չգիտեն՝ ինչ են անում, և ինչ պոտենցիալ է այդ հարթակում, ոչ մի բան չպետք է սպասել։ Ո՛չ խելք են ձեռք բերելու, ո՛չ էլ կարողանալու են օգտվել այդ հարթակի հնարավորություններից»։


Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը