copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:45 04-07-2025

Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով․ Վահե Հովհաննիսյան

Սահմանադրության փոփոխություն. «մեր ձևո՞վ», թե՞ օտարի թելադրանքով

Սահմանադրության 30 ամյակը այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին».

Հայկական զինուժը Մայր Աթոռում է
Էրդողանը՝ Ստեփանակերտում
Երկու ազդեցիկ հայ միլիարդատերեր՝ Երևանի և Բաքվի բանտերում
Երկու արքեպիսկոպոս՝ ԱԱԾ մեկուսարանում
Արցախը՝ հայաթափ
«Պատի նկարի» հրահանգները կատարողները՝ անմռունչ
Նույն նկարի դեմ պայքարողները՝ անծրագիր
Նախագահը՝ անձայն
Ժողովուրդը՝ մոլորված
Ամարասն ու Գանձասարը՝ չուլանի վերածվող
Թշնամին՝ մեծ ախորժակով
Երկիրը՝ անդաշնակից

Կա՞ր տարբերակ՝ այնպես զարգանալու, որ 30 տարի անց չլիներ այս ողբերգական վիճակը։ Իհարկե կար։ Չարեցինք։ Կա՞ տարբերակ՝ կասեցնելու այն սցենարը, որով գնում ենք։ Դեռ կա, բայց դրա համար պետք է ներհանրային երկխոսություն և ծրագրային մտածողություն։ Վաղուց պետք է հասկացած լինեինք, որ ընդամենը մեկ ամսվա «ստրատեգիական մտածողության» հորիզոնով և իմպուլսիվ պատկերացումներով ոչ մի բան հնարավոր չէ անել։

Կարելի՞ է Սահմանադրությունը փոխել. ոչ միայն կարելի է, այլև գուցե պետք է։ Բայց դրանից առաջ պետք է փոխենք իրավիճակը, որում հայտնվել ենք, և տանք դրա գնահատականը։ Այդ փոփոխությունից հետո միայն կարելի է փոխել Սահմանադրությունը՝ հաշվի առնելով յոթնամյա ողբերգության և ավելի երկար փուլի կոպիտ սխալները։ Ներքին թշնամանքի, ներքին բզկտվածության պայմաններում, օտարի պահանջով Սահմանադրություն փոխել չի կարելի։ Դա կբերի նոր, ավելի այլանդակ իրականության։

Մի պահի, իհարկե, գալու է անհրաժեշտություն նոր Սահմանադրության, որը կստեղծի մեխանիզմներ՝ պետական ինստիտուտների դիմադրողականությունը բարձրացնելու, այլևս երբեք մեկ հոգու ձեռքում ողջ իշխանությունը չկենտրոնացնելու, ճակատագրական սխալներ թույլ չտալու համար։ Նոր Սահմանադրությունը պետք է ստեղծի նաև համակեցության նոր կանոններ, բազմակարծության և դրա իրացման հնարավորություններ՝ նոր հասարակության ձևավորման համար։ Բայց դրանից առաջ պետք է փոխվենք մենք։ Չփոխված իրականության, չփոխված ներքին մթնոլորտի պայմաններում ոչ մի լավ բան չի կարող ծնվել։

Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խումբ

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա