Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 02-07-2025

Օրակարգ․ Երևանցիների 50-60%-ը բոյկոտում է․ տուգանելը հակառակ էֆեկտն է ունենալու․ Գևորգ Ստեփանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գևորգ Ստեփանյանի հետ զրուցել ենք Երևանում հանրային տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանելու նախագծի ընդունման ու դրա հետևանքների, նախագծի խնդրահարույց դրույթների, ընդդիմության հետագա անելիքների, մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման վերաբերյալ պարբերաբար տրվող խոստումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գևորգ Ստեփանյանը նկատում է, որ երևանցիների 50-60%-ը բոյկոտում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքացիներին տուգանելու նախագիծը հակառակ ազդեցությունն է ունենալու։

«Նրանք էս օրինագիծն ընդունեցին ինչի համար․ խաբեբա ՔՊ-ն՝ սուտասանների խմբակը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ասում էր, որ ոչ մի քաղաքացի չի բոյկոտում, ընդդիմադիրները, ընդդիմադիր ավագանու անդամներն ուղղակի դուրս են գալիս փիարվելու համար, անիմաստ աղմուկ եք բարձրացում, քաղաքացիները մեր ուղեծրի մեջ են, մեր բարեփոխումներին ծափահարում են։ Եվ եկավ փաստեց էն, որ Տիգրան Ավինյանն ինքն իրեն էր խաբում, բոյկոտը շատ-շատ մեծ թվեր են, իրենք չեն էլ հրապարակում։ Իրենք ասում են՝ 20-30%, ես Ձեզ ասում եմ՝ 50-60%-ը քաղաքացիների բոյկոտում է»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը շեշտեց նաև, որ ՔՊ-ն սուտասանների խմբակ է, որը երևանցիներից մուռ է հանում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում