Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:10 02-07-2025

Երբ տրանսպորտը 100 դրամ էր, բոլորն էլ վճարում էին․ տուգանելը ճիշտ չէ․ հարցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 30-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զգուշացրեց, որ քաղաքացիներն այլևս չեն կարողանա առանց վճարելու՝ օգտվել հասարակական տրանսպորտից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, «անվճար տրանսպորտային երթևեկության» ժամանակն ավարտվում է. հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո բողոքներ չլինեն, թե ինչու այսպես եղավ։

Օրենսդրական փաթեթ է քննարկվելու ԱԺ-ում, որով նախատեսվում է տուգանք՝ տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,- նշել է նա:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է կատարել լրացում, որով տրանսպորտային վճարի չվճարման կամ այդ կրիչը չվավերացնելու համար առաջանում է տուգանք 15 հազար դրամի չափով»,-այս մասին էլ Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Oragir.News-ը այսօր շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել. «Կողմ ե՞ք, որ տրանսպորտից անվճար օգտվող քաղաքացիները տուգանվեն 10-15 հազար դրամի չափով»։

Հարցվածներից ոմանք կողմ էին նախագծին, ոմանք էլ՝ հակառակը։

«Այն ժամանակ, երբ հարյուր դրամ էր, բոլորն էլ վճարում էին։ Տուգանելը ճիշտ բան չէ»,-ասաց նրանցից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով էլ՝ չվճարող քաղաքացիները պետք է տուգանվեն, սակայն սահմանված գումարի չափն է սխալ։
«Միայն հեղափոխությամբ կարող ենք մի բան փոխել։ Կողմ չեմ այդ նախագծին»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մի կնոջ կարծիքով էլ՝ օգտվողները պարտավոր են վճարել։ 150 դրամը թանկ չէ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 2-ին, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում