վ
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:47 20-03-2025

Տուգանելը սխալ է․ 38 հազար թոշակ են տալիս, 15 հազար տուգանում․ քաղաքացի

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը նախագծերի փաթեթ է մշակել, որով նախատեսվում է վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներին՝ հասարակական տրանսպորտում առանց փոխադրավարձը վճարելու օգտվելու կամ արտոնություն ունեցողների փոխարեն երթևեկելու համար։

Թեմայի շուրջ Oragir.News-ը քաղաքացիների կարծիքը լսելու համար այցելեց քաղաքի մի քանի կանգառներ։

Oragir.News-ի հետ զրուցած քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է տուգանելու քաղաքականությանը, քանի որ կարծում է, որ ցանկացած մարդ ինքը պետք է որոշի՝ այդքան գումար ուզում է վճարել տրանսպորտին, թե ոչ, և շատերի կարծիքով պետք է վերադառնալ նախկին 100 դրամ վճարային համակարգին։

«Ոչինչ չեն տալիս ու միայն պահանջում են. 38-40 հազար դրամ թոշակ են տալիս, 15 հազար դրամ տուգանք են սահմանում։ Թոշակառուներից 6300 վերցնում են, որ իրենց մշտականները վաճառեն, դա ճի՞շտ է, կոմունալ կա, աղբահանության թանկացում. ո՞նց կարելի է ամեն ինչ այսպես միակողմանի լինի, ոնց որ հանձնում են, նենց էլ թանկացնում են իրենց ուզածները»,- ասաց քաղաքացիներից մեկը:

Բնակիչները ոչ միայն տուգանքներից են դժգոհ, այլև ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակից, որի ֆոնին նման փոփոխություններն ընկալվում են որպես հավելյալ ֆինանսական բեռ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում