Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:55 30-06-2025

Հարևան չունենք, մարդ չկա. Շամլուղը դատարկվում է

Շամլուղ բնակավայրը, որ համանուն քաղաքի թաղամաս է, վերջին տարիներին գրեթե ամբողջությամբ դատարկվել է: Բաքվից 88-ին այստեղ հաստատված ամուսիններ Սերգեյն ու Սուսաննան գյուղի դատարկման ականատեսն են: Բնակավայրը համարյա դատարկ է, մեկ-երկու տնտեսություն, նրանք էլ կարելի է ասել գնալու ճանապարհին են:

Սակայն տասնամյակներ առաջ իրավիճակն այսպիսին չի եղել: Այստեղ ապրել են հույներ, որոնք 90-ականներին մասսայաբար լքել են այս կողմերն ու հաստատվել Հունաստանում, իսկ նրանց տներում վերաբնակվել են տարբեր բնակավայրերից եկած ընտանիքներ, որոնք ճանապարհների քանդվելու, գյուղի պայմանների վատանալու հետ քիչ-քիչ հեռացել են: Բնակավայրը սահմանակից է հարեւան Վրաստանին, այստեղ սահմանը խաղաղ է, բայց անշունչ բնակավայրը որքան էլ գեղեցիկ է, նույնքան խեղճ , մութ ու քանդված փողոցներով, գազի, ջրի, խանութի, բացակայությամբ ու հազար ու մի խնդիներով դարձել է մեռնող բնակավայր: Այստեղ գործում է միայն Շամլուղի բացահանքը, իսկ տների տակ հանքախորշեր են, որոնցում հաճախ են պայթեցումներ լինում, ինչի հետեւանքով էլ ճաքում են տների պատերը, փոշի է բարձանում, մի խոսքով՝ ապրելը դժվար է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել