Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 30-06-2025

Սերժ Սարգսյանը «վատ քառյակի» անդամներից մեկն էր․ նա կհիշվի որպես տխուր նախագահ․ հարցում

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ Այս տարի լրանում է նախագահի 71-ամյակը։

Նրա քաղաքական ուղին անցնում է պատերազմից մինչև ամենաբարձր պետական պաշտոններ։ Նա խորը ազդեցություն է թողել երկրի զարգացման վրա։ Շատերի համար Սերժ Սարգսյանը պետության որոշակի կայունություն և ազգային անվտանգության համակարգի ամրապնդում ապահոված քաղաքական գործիչ է։ Միևնույն ժամանակ, հասարակության մի զգալի հատվածի հիշողության մեջ նա ասոցիացվում է նաև կոռուպցիայի, թալանի, համակարգային անարդարության հետ։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքոում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս կհիշվի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատմության մեջ»։

«Որպես տխուր նախագահ։ Ի՞նչ լավ բան կա, որ մի հատ էլ հիշենք։ Լիքը վատ բան կարող եմ ասել»,- պատասխանեց հարցվածներից մեկը։

Անցորդներից մեկի խոսքով՝ Սերժ Սարգսյանը կհիշվի հարգանքով։

«Վատ քառյակի անդամներից մեկն էր Սերժ Սարգսյանը։ Նրանք շատ քիչ օգտակար բան են արել ազգի համար»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան