Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:41 30-06-2025

Բագրատ և Միքայել Սրբազաններին դիտմամբ են նույն խուցը նստեցրել, որ իրար հետ խոսեն՝ լսեն

Միքայել Սրբազանը, լինելով Բագրատ Սրբազանի հոգևոր եղբայրը, բաժին չունի նրա քաղաքական գործունեության մեջ։ Ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Արա Զոհրաբյանը․ «Իհարկե Բագրատ Սրբազանն անմեղ է, քանի դեռ օրինական ուժով մտած դատավճռով այլ բան չի հաստատվել»,- լրացրեց փաստաբանը՝ հաստատելով այն լուրը, որ Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում նույն խցում են նստած։

«Միքայել Սրբազանին փորձում են կապել Բագրատ Սրբազանի գործի հետ։ Նրանք մի խցում են նստած, արդյո՞ք սա պատահական է։ Ենթադրում եմ՝ հատուկ են արել, որ խոսեն, ձայնագրեն։ Իրենք փաստորեն հունիսի 17-ին քրեական վարույթ են նախաձեռնել, որի մեջ ներառել են Սրբազանի՝ հունիսի 21-ի հայտարարությունը, որը 1 տարի առաջ ասվածի կրկնողությունն էր։ Սա խոսում է այն մասին, որ գործը հարուցում, հետո են նյութ սարքում»,- ասաց Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան