Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:30 27-06-2025

Թշնամին նստած հռհռում է․ քաղաքացիներին հորդորում եմ գալ Էջմիածին․ Ավետիք Չալաբյան

Սա մեր պատմության մեջ աննախադեպ բան է, որ Հայաստանի ոստիկանությունը, իրավապահ մարմինները գրոհում են Վեհարանը։ Սա մի բացատրություն ունի, որ ոստիկանությունը և մյուս իրավապահ մարմինները ծառայում են թշնամու կամակատարին։ Միայն թշնամին կարող է փորձել ուժով գրավել Հայ ժողովրդի սրբության սրբոցը, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մայր Աթոռի Վեհարանը։ Այս մասին Մայր Աթոռի դիմաց նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման հիմնադիրներից Ավետիք Չալաբյանը՝ հավելեով, որ եկել են այստեղ, որ թույլ չտան տեղի ունենա մի բան, որը դարերով մեզ խայտառակ կանի։

«Ավելի լավ է մեր դիակների վրայով անցնեն, նոր Վեհարանը գրավեն, թող մեզ սպանեն, նոր Վեհարանը գրավեն։

Սա Եկեղեցու դեմ է, որովհետև առանձին վերցրած հոգևորական Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի գործել, նա մեկ տարի առաջ ինչ–որ խոսք է ասել, որը անհետևանք է։ Եթե չկա վնաս, չկա հանցագործություն Հիմա ադրբեջանցիները նստած հռհռում են, թե ոնց է իրենց այս թուլամորթ կամակատարը իրականացնում այն, ինչը իրենք չէին կարող երազել՝ մտնել Վեհարան»,- ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով չնայած խոչընդոտներին գալ Էջմիածին։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից