Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 23:41 26-06-2025

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերսկսման վերաբերյալ առայժմ փոխըմբռնում չկա. Արաղչի

Ներկայումս ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման վերաբերյալ որևէ փոխըմբռնում չկա։

Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Թեհրանը վերլուծում է, թե արդյոք ԱՄՆ-ի հետ դիվանագիտությունը համապատասխանում է երկրի շահերին:
Այս պահին կողմերի միջև բանակցությունների վերսկսման մասին ըմբռնում չկա»,- նշել է Արաղչին։

Իրանի ԱԳ նախարարը նաև կոչ է արել լուրջ չընդունել Թրամփի խոսքերը Թեհրանի հետ առաջիկա բանակցությունների մասին, Վաշինգտոնի հետ որևէ պայմանավորվածություն այդ կապակցությամբ չկա:

Մենք դեռ չենք որոշել՝ մասնակցելու ենք ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններին, թե ոչ, այդ հարցը դեռ քննարկվում է, բանակցային գործընթաց սկսելու որևէ պլան դեռևս չի կազմվել։