copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:19 23-09-2022

Կրեմլում նախադրյալներ չեն տեսնում Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման համար

Ուկրաինայի հետ բանակցային գործընթացն անհրաժեշտ Է ՌԴ-ի նպատակներին հասնելու համար, բայց Մոսկվան առայժմ նախադրյալներ չի տեսնում դրա վերսկսման համար:

Հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բանակցային գործընթացն, իհարկե, անհրաժեշտ Է: Եվ անհրաժեշտ Է մեր նպատակներին հասնելու համար: Բայց ոչ մի նախադրյալ, ինչպես արդեն ասել ենք, մենք չենք տեսնում բանակցային գործընթացի համար»,-Պեսկովը լրագրողներին ասել Է ի պատասխան այն հարցի, թե կա արդյոք անհրաժեշտություն այսօրվա պայմաններում Կիեւի հետ բանակցային գործընթացի հարցում:

«Բազմիցս նաեւ նախագահ Պուտինն Է բացատրել, որ սրանից մի քանի ամիս առաջ ուկրաինական կողմը դուրս Է եկել բանակցային գործընթացից, եւ սրանից մի քանի ամիս առաջ ուկրաինական կողմը տարբեր մակարդակներում՝ բարձրից մինչեւ ամենաբարձր, հայտարարել Է այն մասին, որ նրանք պատրաստվում են իրենց խնդիրները լուծել մարտի դաշտում: Մեր նախագահի արձագանքը դուք լավ գիտեք»,-հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ