Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 26-06-2025

70 մլն դոլարի ներդրում են արել, չեն կարողանում բացման արարողություն անել․ Փաշինյանը՝ հիպերմոլի հոսանքազրկման մասին

Այսօր՝ հունիսի 26–ին, կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, էներգետիկայի ոլորտում ունենք խնդիրներ, այդ թվում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված։

«Օրինակ, երեկ ես մասնակցում էի հիպերմոլի բացման արարողությանը և բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց։ Պատկերացնու՞մ եք, մարդիկ 70 միլիոն դոլարի ներդրում են արել, համենայնդեպս ինձ այդպես ասեցին, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել։

Այստեղ երկու տարբերակ կա, մի տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, մյուս տարբերակն այն է, որ համակարգը տեխնիկապես ի վիճակի չէ։ Երկու դեպքում էլ իրենք բոլոր գծերը անցել են և մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը հոսանքազրկման դեպքին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը