copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:34 26-06-2025

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են 16-ամյա տղայի կյանքը, ով վիրավորում էր ստացել վիճաբանության ժամանակ. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը:

Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ:

Տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք:

«Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային:

Հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարրության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներ Աշոտ և Արտակ Ա.-երին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի մասին տեղեկությունը կռվի մասնակցիները փորձել են թաքցնել իրավապահներից, սակայն դա նրանց չի հաջողվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել