copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:04 04-01-2024

Քաղաքացիները, փրկարար-հոգեբանը, պարեկներն ու շտապօգնության բժիշկները Դավիթաշենի կամրջի վրա փրկել են 25-ամյա տղայի կյանքը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ մի երիտասարդ տղա Դավիթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է ցուցաբերում և իրենք ահագին ժամանակ է չեն կարողանում նրա հետ զրույցի բռնվել՝ իմանալու պատճառները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու փրկարար-հոգեբանը 1 ժամից ավելի բանակցություն են վարել այդ տղայի հետ, որպեսզի պարզեն եղելությունը, սակայն նա ցուցաբերել է տարօրինակ վարքագիծ, չի պատասխանել հարցերին և որոշ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատացել է, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 25-ամյա Հայկ Հ․-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը