Ինչու կալանավորվեց Սրբազանը, Փաշինյանը հստակ ծրագիր ունի. մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում «հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ հետապնդմամբ»։ Թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրի ներքին գործն է, Սակայն հարցն այն է, որ կարդալով ԱՄՆ Պետդեպի գնահատականներն ու ձևակերպումները՝ այնպիսի տպավորություն ես ստանում, թե առանց տառ ու ստորակետ փոխելու Հայաստանի մասին է խոսքը: Բայց չէ, ԱՄՆ Պետդեպարտամետը լուռ է, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում ու խորացնում է հակաժողովրդավարական գործողությունները, քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին ձերբակալում ու կալանավորում է սարքովի «գործերով», իշխանություններին քննադատողներին նպատակային հետապնդման է ենթարկում, երբ սեփականություն է խլում և այլն, և այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սրբազան պլան» անվանումը ստացած օպերացիան ոտքից գլուխ կեղծ լուր է, բայց դրա հիմքով մոտ երկու տասնյակ մարդիկ ազատազրկվեցին, Հայաստանի միջազգային վարկանիշը գահավիժեց, ահաբեկչական մթնոլորտ ստեղծվեց ամենուր: Ինչո՞ւ, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները Գարեգին Բ-ին Վեհարանից «հեռացնելու» կոնկրետ պլաններ ունեն: Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը թիմին տեղեկացրել է, որ չնայած այն իրողությանը, որ Վեհափառի հրաժարականին հասնելը անհավանական է թվում շատերի համար, իրենք դրան հասնելու են: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունն անգամ պատրաստ է հակաեկեղեցական բողոքի ակցիաներ իրականացնել, եկեղեցու ներկայացուցիչներին անդադար ներկայացնել իբրեւ հակապետական անձանց, ու ամեն գնով հասնել Վեհափառի հեռացմանը:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի մատյան գունդը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, երեկ վաղ առավոտից Ֆեյսբուքում իրար հերթ չտալով` յուրաքանչյուրը մեկ տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ, իրենց տերմիններով` «հեղաշրջման պլանի» մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որեւէ խնդիր չկա, եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել: Սակայն իրականում Փաշինյանն ու իր խմբակը, միտումնավոր, համակարգված գործողություն էին մշակել` իրավապահների գործողություններին զուգահեռ, որպեսզի հնարավորինս մեծ հնչեղություն տան երեկվա ձերբակալություններին: Նրանց իրավապահները հրապարակում էին նախաքննական գաղտնիք համարվող նյութեր, որոնք ՔՊ-ականները եռանդով տարածում էին, հրապարակում էին անհասկանալի ճանապարհներով ձեռք բերված եւ կասկածելի ձայնագրությունների հատվածներ, որտեղ ժողովրդին ուղղված վիրավորական խոսքեր կային: Խախտում էին անմեղության կանխավարկածը եւ ճնշում էին գործադրում դատարանների նկատմամբ, որ մի կողմից կալանքի սանկցիաներ տրվեն, մյուս կողմից` ժողովրդի կարեկցանքին արժանանան ու իրենց ռեյտինգը բարձրացնեն: Պարզ է, որ 2018-ից ի վեր Փաշինյանի ու իր խմբակի միակ գործիքը պառակտում եւ թշնամանք տարածելն է ու ընդդիմությանը թիրախավորելը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ, «հեղաշրջման պլանը» խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում, Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին «նստել» Բագրատ սրբազանի «պոչին», մեկ տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից: Ի դեպ, «գաղտնազերծված» փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը: Հետեւաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ՝ անցյալին։ Ըստ աղբյուրի՝ իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են՝ Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով «ջրել» Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։


Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա