copy image url
Խոսք Ներքին 1 տարի առաջ - 17:20 25-06-2025

Նիկոլիզմի վերջին շունչը․ մեռնող իշխանությունը ռեպրեսիաների է դիմում․ Նաիրա Զոհրաբյան

Հունիսի 25-ի վաղ առավոտից ձերբակալվել են ընդդիմադիր բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։ Վերջինս այս ամենը շոու որակեց՝ նշելով, որ սա Նիկոլ Փաշինյանի ինքնապաշտպանական ռեակցիան է։

«Սա Փաշինյանի գիտակցումն է, որ ինքը այլևս լեգիտիմ չէ, հանրային վստահությունն էլ՝ գրեթե զրոյական։ Երեկվանից սկսված այս տեռորը դրա ապացույցն է։ Ինքը և իր կինը հրապարակեցին մի շպառգալկա՝ զարհուրելի, ծիծաղելի։ Էն օրն են հասել, որ մի կարգին մուտիլովկա էլ չունեն։ Էնքան զվարճալի էր, որ երկու նախադասություն կարդացի ու նույնիսկ հետաքրքիր չէր իմանալ՝ ոնց է ավարտվում։ Ինչ-որ Շերլոկ Հոլմսի կամ Հանս Քրիստիան Անդերսենի «իշխանության պերեխվատն» էր»,- ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ այս պահին իրականանում է լայնամասշտաբ ռեպրեսիա ընդդիմադիրների նկատմամբ՝ իշխանությունը պահելու նպատակով։

«Այսօրվա իրականացվող տասնյակ ձերբակալությունները դրա վառ օրինակն են։ Դեռ վերջնական թիվը չգիտենք։ Ձերբակալվել է նաև Բագրատ սրբազանը, զոհված զինվորի հայր Արա Ռուստամյանը, Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը։ Ցուցակն անընդհատ ավելանում է։ Փաշինյանն ուզում է ընդդիմությանը «ջարդել»՝ իր իշխանությունը պահպանելու համար։ Սա կարող է նաև հանրությանը վախեցնելու փորձ լինել, բայց ես պիտի հիասթափեցնեմ Նիկոլին։ Աշխարհում չի եղել որևէ բռնապետ, ով կարողացել է նման մեթոդներով երկարաժամկետ պահել իշխանությունը։ Ինքը էլ բացառություն չի լինի»,- ասաց նա։

Զոհրաբյանը համոզված է՝ սա խուճապահար իշխանության պահվածք է, ոչ թե ուժեղ վարչակարգի։

«Երեկ Սամվել Կարապետյանին տեղափոխեցին Արմավիրի քրեակատարողականից՝ «ԿԳԲ-ի պադվալ»։ Ուժեղ իշխանությունը նման տեռորով չի զբաղվում։ Չի հրապարակում մի շպառգալկա, որ նույնիսկ ամենաերդվյալ նիկոլականը «ղժժում» է, կներեք բառիս համար։ Սա բեմադրված պլան է։ Ռեպրեսիաներին դիմում է մեռնող իշխանությունը։ Նիկոլիզմն իր վերջին շունչն է փչում։ Եկեք, մտածենք՝ ինչպես ենք կառուցելու հետնիկոլական Հայաստանը»,- եզրափակեց նախկին պատգամավորը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը