Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 23-06-2025

Օրակարգ․ Թրամփն ԱՄՆ-ն դարձրեց ագրեսոր պետություն․ Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք ԱՄՆ-ի կողմից Իսրայել-Իրան հակամարտության մեջ ուղղակի ներգրավվելու որոշման պատճառների ու հետևանքների, Հայաստանի համար մեծացող անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն ուժային ճանապարհով բացելու հավանականության, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ամոթալի արշավի, այն դադարեցնելու տարբերակների, ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալության, Արմեն Աբազայնի պաշտոնանկության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Դավիթ Կարապետյանը նկատեց, որ հանուն Իսրայելի՝ Թրամփն ԱՄՆ-ն դարձրեց ագրեսոր պետություն։ «Ստացվում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այսուհետ, ես ինձ թույլ կտամ նման արտահայտություն, նա ագրեսոր պետություն է, և հենց այնպես չի, որ իրանական կողմը շատ դիվանագիտական բառամթերքով ճիշտ ներկայացնում է իրավիճակը՝ գնահատական տալով, ընդ որում ստանալով աշխարհի մի շարք երկրների և աշխարհաքաղաքական կենտրոնների համաձայնությունն առ այն, որ տեղի է ունեցել ՄԱԿ-ի մի շարք կոնվենցիաների խախտում։ Ընդ որում, Միացյալ Նահանգներն այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ ուրանի հարստացումն այն մակարդակի է հասել, որ պետք է վերածվեր զենքի՝ միջուկային զենքի»,- ասաց նա։

Միջազգայնագետը զավեշտի ժանրից է համարում այն պնդումները, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն չի ներքաշվել ռազմական գործողությունների մեջ։ «Դա զավեշտի ժանրից է, սարկազմ է։ Դու հարվածես միջուկային օբյեկտներին, այն էլ ինչ զինամթերքով, B2-ով խփես ու դու ուզենաս ասես, որ ես անմնացորդ եմ, ես կապ չունեմ, չի լինի նման բան, դա աբսուրդի ժանրից է»,- ասաց նա՝ նկատելով, որ այսուհետ ամբողջ աշխարհը Թրամփին անլուրջ է վերաբերվելու, քանի որ վերջինս հանուն Իսրայելի ԱՄՆ-ի նման գերտերությունը ներգրավեց կոնֆլիկտի մեջ։

Կարապետյանը համաձայնեց այն դիտարկման հետ, որ խաչմերուկի անվան տակ Նիկոլ Փաշինյանը միջանցք է տրամադրելու։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը