Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 24-02-2025

Օրակարգ. Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Ռուսաստանի սրբադասումն էր. Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Դավիթ Կարապետյանի հետ զրուցել ենք Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրությունների, իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաների, Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված գաղափարախոսական ուղերձի, դրանում տեղ գտած շեշտադրումների, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսի, նրա ուղերձների, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ զարգացումների մասին։

Դավիթ Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Ռուսաստանի սրբադասումն էր։

«Ամեն ինչ խոսվեց. ինքնաարդարացում էր, հուժկու, էսպես ամուր կերպարի դեմոնստրացումն էր, Ռուսաստանի արդարացումը որն է, սրբադասումն էր, էտ էլ մի հատ ուրիշ ծայրահեղացում էր։ Սեփական երկրին մեղադրել, որ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար է վերաբերվել, կոպիտ ասած, ժողովրդական լեզվով՝ գցել է»,- ասաց Կարապետյանը՝ մտահոգություն հայտնելով երկրորդ նախագահի ասուլիսի այս հատվածի կապակցությամբ։

Միջազգայնագետը շարունակեց, որ Քոչարյանի բարձրաձայնած մտքերից շատերի հետ համաձայն է. «Ես կարող է իրա շատ մտքերի հետ համակարծիք լինեմ, մանավանդ Արցախի կորստի մասով։ Այո՛, ես շատ հարցերում հանուն արդարության իմ չեզոքությունը, իմ անաչառությունը թույլ չի տալիս այլ բան արձանագրել. ես ասել եմ՝ բաներ կան, ինքը ճիշտ է ասում, բաներ կան՝ բացարձակ տարակուսանք է առաջացնում, մինիմում տարակուսանք է առաջացնում»։

Կարապետյանը կարծում է, որ Գյումրիում ռեպրոսիաներ են լինելու։ Ըստ նրա՝ Գյումրիի կորուստը ՔՊ-ի համար ճակատագրական կլինի, սակայն հնարավոր է պայքարել։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում.

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ