Ներքին Արտաքին Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 08-11-2024

Օրակարգ․ Թրամփի վարչակազմի հետ աշխատելու համար Հայաստանը պետք է փոխի իր դեսպանին․ Դավիթ Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգներում թեժ և կատաղի ընտրապայքարն ավարտվեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակով։ Ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես ուշի ուշով հետևում էին այս ընտրություններին և նախորդ ամիսներին շահարկումների պակաս չկար, թե մեր երկրի համար որ թեկնածուի ընտրությունն է առավել նախընտրելի։

Այս և առանցքային այլ հարցերի վերաբերյալ Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի տաղավարում զրուցել ենք միջազգայնագետ և քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի հետ։

Միջազգայնագետը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը ԱՄՆ ցանկացած վարչակազմի հետ պարտավոր է աշխատել, սակայն այստեղ լուրջ դիվանագետներ են հարկավոր։ «Ցանկացած վարչակարգի հետ պետք է աշխատել՝ անկախ նրանից, թե դու ինչ դիրքորոշում ու վերաբերմունք ունես, առավել ևս Միացյալ Նահանգների նման պետության հետ։ ԱՄՆ-ի հետ հմուտ դիվանագետներ պետք է աշխատեն, եթե Դուք ինձ ասեք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը՝ դեսպանուհին, այն ֆիգուրն է, որը կարող է այդ աշխատանքը կատարել, թույլ տվեք ես խորին կասկածանքս հայտնեմ։ Որովհետև, նորից եմ կրկնում՝ հմուտ, պրոֆեսիոնալ դիվանագետ է պետք, այլ ոչ թե դեսպան, որը բացահայտ ցույց է տվել բայդենյան վարչակարգի հանդեպ իր սիրալիր վերաբերմունքը, պրոբայդենյան դիրքորոշումը, ինչը Թրամփի վարչակազմի աչքից չի վրիպի»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Հայաստանը կփոխի իր դեսպանին։

Դավիթ Կարապետյանը շեշտեց նաև, որ Դոնալդ Թրամփը մտադիր է դադարեցնել Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ու այսպես կոչված «վերլուծաբաններ»-ի ֆինանսավորումը, ինչի պատճառով էլ վերջինս հանրապետական թեկնածուի հաղթանակից հետո ողբ են բարձրացրել։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․


Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում