Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:30 23-06-2025

Կրիպտոարժույթի նոր օրենքով Հայաստանում ոլորտը «սպանվելու է»․ Արտյոմ Հարությունյան

«Ոչ միայն կրիպտոյով զբաղվողներն, այլև 3D տեխնոլոգիայով զբաղվողները, ինչը IT ոլորտ է և սերտաճած է կրիպտոարժույթի օրենքի հետ, ինչպես նաև հայրենասեր մարդիկ բողոքում են, երբ տեսնում են, որ տնտեսությանը վնաս է տրվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Web3 Հայաստան» ոչ առևտրային հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն, անդրադառնալով մայիսի 29-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքին, որով կարգավորվու է կրիպտոակտիվների ոլորտը։

Ըստ նրա՝ կրիպտոյով զբաղվողները բողոքում են առաջին հերթին այն պատճառով, որ բերվել է այնպիսի օրենքի նախագիծ, որի արդյունքում այդ ոլորտը ուղղակիորեն պետք է «սպանվի» Հայաստանում։

«Օրենքը եվրոպական MiCA կարգավորման պատճենն է, վերցրած և մի քիչ ավելի վատը սարքած։ Այդ օրենքի հիմնական կետն այն է, որ ասում է՝ եթե կրիպտոարժույթի փոխանցում ենք ստանում, ենթադրենք՝ Ամերիկայից, Ռուսաստանից կամ Չինաստանից Հայաստան, ապա կանխիկացնելու համար տոկոսներ պետք է վճարենք բնակին։ Նախկինում այդ գումարը կարողանում էիք վերցնել, գնալ կանխիկացնել և ծախսել Հայաստանում, և տոկոսներ չկային»,– ասաց նա և հավելեց. «Այժմ, այս օրենքով պետք է գնալ բանկ և միայն բանկային փոխանցմամբ ստանալ այն, ինչը նշանակում է, որ այդ ամբողջ նորարարությունը, ցածր տոկոսները և ամենը հօդս են ցնդում։ Այդ գումարների տոկոսները քաղաքացիների գրպաններից գնում են բանկային համակարգի գրպանը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը