Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:25 20-06-2025

Հայկական ծիրանը չի հասնում Ռուսաստան․ ինչն է պատճառը

Այն ընկերությունները կամ անհատները, որոնք գյուղմթերք են արտահանում Ռուսաստան, բայց հարկերը չեն մուծում, Լարսից թույլ չեն տալիս անցնել, հետ են վերադարձնում։

Պարզելու համար՝ արդյոք այս խնդիրը նո՞ր երևույթ է, թե՞ արդեն կար, Oragir.News-ը պարզաբանում խնդրեց գյուղատնտես Հարություն Մնացականյանից, ըստ որի՝ խնդիրն արդեն մի քանի շաբաթ կա և ազդել է ծիրանի գնի անկման վրա։

«Ռուսաստանում բազմաթիվ ֆիրմաներ ինչ-որ անծանոթ, անկախ մարդկանց անունով ֆիրմա են բացում, հայկական ծիրանը տանում շուկա, վաճառում և հարկերը չեն մուծում, իսկ հետո այդ ֆիրման կորում է»,- ասաց նա։

Գյուղատնտեսը ընդգծեց՝ այժմ Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել, որ նման միջադեպերը բացառվեն։ Նոր բացված ռուսական ֆիրմայով գնված հայկական ծիրանը Լարսում չեն թողնում անցնի։ Այն ֆիրմաները, որոնք նախկինում եղել են և հարկերը չեն մուծել, այդ ֆիրմաները ևս, եթե ստուգում և տեսնում են՝ հարկեր մուծված չեն, նորից հետ են դարձնում։

«Դրա համար Հայաստանում այս տարի ծիրանի գինը նման ձև ընկել է, և արտահանումը բավականաչափ դժվարացել է»,- պարզաբանեց գյուղատնտեսը։

Հարցին՝ ինչո՞ւ կառավարությունը կամ համապատասխան կառույցները ժամանակին չեն տեղեկացնում գյուղացուն այս մասին, գյուղատնտեսն ասաց՝ «Մի հատ անհամեստ հարց տամ՝ բայց իրենք հասկանո՞ւմ են, որ տեղեկացնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան