copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:14 19-06-2025

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վճարման գործընթացը կմեկնարկի երկուշաբթի օրվանից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տեղեկացնում է, որ կեցության և այլ ծախսերը հոգալու համար նախատեսված 40 հազարական դրամ աջակցության ծրագրի շրջանակում այս ամիս իրականացվելիք վճարման գործընթացը նախատեսված է մեկնարկել երկուշաբթի օրվանից։

«Կառավարության վաղը կայանալիք նիստում նախատեսված է ՀՀ պետական բյուջեով 2025 թ. համար նախատեսված գումարից 3 մլրդ դրամը տեղափոխել 1-ին կիսամյակ՝ անհրաժեշտ վճարումներն ամբողջացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ բյուջեի այս վերաբաշխման անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ տեղի ունեցող քննարկումներն ու հանդիպումները, ապրիլի 30–ին N 526-Լ որոշմամբ անցումային հնարավորություն ընձեռեց 40 հազար դրամ աջակցության շահառու չհանդիսացող 18-62 տարեկան և խոցելիություն չունեցող անձանց 2 ամիս ժամկետով ներառվել հաստատված որոշման շահառուների խմբում, որի արդյունքում նրանք ապրիլ ամսին ստացան 40 հազարական դրամ, ինչպես նաև կշարունակեն ստանալ մայիս ամսվա համար»,- հայտնում են նախարարությունից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում