copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:16 19-06-2025

ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Միջուկային պատերազմի հարեւանությամբ ապրող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ազգայնացնել, եւ դրա համար նախատեսված հրահանգի ժամկետը լրանում է 2 օրից։ Հունիսի 21-ին ենթակաները պետք է Փաշինյանին զեկուցեն՝ ինչպես խլել էլ. ցանցերը ռուսաստանաբնակ գործարար-բարերար Սամվել Կարապետյանից։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց 2015 թվականից կայացած գործարքը, որի արդյունքում «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ՀԷՑ-ը անցավ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունների խմբին։ Տեղեկացնենք, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնորդ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը, ինչպես նախորդ «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը, օֆշորային տարածքում` Կիպրոսում գրանցված ընկերություններ են: Այսինքն՝ ՀԷՑ-ին վերաբերող ցանկացած գործողություն նշանակում է ոչ միայն ներհայաստանյան ինչ-որ իրողոթյուն, այլեւ միջազգային սկանդալ։
Նիկոլ Փաշինյանը պետք է իր քմահաճույքները բավարարելու համար շրջանցի ՀՀ Կառավարության եւ Կիպրոսի Կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մասին 1998 թ. օգոստոսի 3-ին (https://www.irtek.am/views/act.aspx?aid=25094) վավերացված համաձայնագիրը։ Այս համաձայնագրով ՀՀ Կառավարությունը պայմանավորվել է Կիպրոսի հետ ամրապնդել փոխշահավետության եւ երկարաժամկետ հիմունքներով երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը՝
• նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել մի Կողմի ներդրողների` մյուս Կողմի տարածքում ներդրումներ կատարելու համար,
• գիտակցելով, որ սույն Համաձայնագրով նախատեսված ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունը կխթանի նախաձեռնությունն այս ոլորտում։
Ըստ նույն համաձայնագրի՝ «Մի Պայմանավորվող կողմի եւ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների միջեւ վեճը վեց ամսվա ընթացքում չկարգավորվելու դեպքում ներդրողը իրավունք ունի գործը հանձնել`
ա) Ստոկհոլմի Առեւտրի պալատի արբիտրաժին,
բ) Փարիզի Միջազգային առեւտրի պալատի միջնորդ դատարան,
գ) Ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման միջազգային կենտրոն, եթե Պայմանավորվող կողմերը մի պետության քաղաքացիների եւ մյուս պետության միջեւ ծագած ներդրումների հետ կապված վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի անդամներ են»:
Կարճ ասած՝ Փաշինյանի քմահաճույքը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից խլելու վերաբերյալ, միջազգային հարթակներում կունենա վատ հետեւանքներ Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից