Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 18-06-2025

Օրակարգ․ Փաշինյանը ստիպում է, որ Սամվել Կարապետյանը դառնա ընդդիմության առաջնորդ․ Արա Պապյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արա Պապյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես ռուսաստանաբնակ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող զարգացումների, դրա հետևանքների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող արշավի, Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարելիք այցի, իսրայելա-իրանական հակամարտության, ՀՀ-ի վրա դրա ազդեցության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արա Պապյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստիպում է, որ Սամվել Կարապետյանը դառնա ընդդիմության առաջնորդ, ինչից առաջինն ինքն է տուժելու։ «Այո՛, ես գտնում եմ, որ գործ հարուցելը և այս ամբողջ աղմուկը Սամվել Կարապետյանի դեմ, սա շատ վատ է հենց իշխանության համար։ Իրենք դա չեն հասկանում, որովհետև իրենք այս քաղաքական դաշտ են բերում մի անձնավորության, որը բավականին լուրջ կարողություն և կապեր ունի և ոնց որ ասած ստիպում են, սարքում են, որ նա դառնա այսպես ասենք ընդդիմության մի թևի առաջնորդը»,- ասաց նա։

Պապյանը շեշտեց նաև՝ ուժայինները սկսել են Նիկոլ Փաշինյանին չենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում