Ներքին Տեսանյութ Արտաքին 1 տարի առաջ - 13:15 18-06-2025

Հարձակո՞ւմ է սպասվում․ ինչու է ԱՄՆ-ն հորդորում չայցելել Իրանի դեսպանատուն և Կապույտ մզկիթ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում զերծ մնալ Իրանի դեսպանատուն, Կապույտ մզկիթ այցելություններից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

«Խուսափեք Իրանի կառավարության հետ կապված հայտնի վայրերից, ներառյալ՝ Երևանում Իրանի դեսպանատուն, Սյունիքում Իրանի հյուպատոսություն, Իրանի առևտրի կենտրոն և Կապույտ մզկիթ այցերից»,- գրված է հայտարարությունում։

Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ առկա է վտանգ, և կարող է տեղի ունենալ թիրախավորված հարձակում այդ վայրերի վրա։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբաություն խնդրեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից։

«Քանի որ առկա է իրանա-իսրայելական հակամարտություն, իսկ նշված վայրերը ներկայացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունը, ապա դա չի՞ նշանակում, որ այստեղ կարող է լինել հետին մտադրություն, և Իսրայելը կարող է թիրախավորել այդ տարածքները»,- ասաց քաղտեխնոլոգը։

Մանրամասները՝ ձայնագրությունում։