Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 18:38 17-06-2025

Անսովոր համ ու բողոքներ. ինչ է կատարվում Bonilat-ի կաթնային ըմպելիքների հետ

Այսօր Oragir.News-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Bonilat ընկերության կաթնային ըմպելի կակաոյից տարօրինակ համ է գալիս։

Քաղաքացին պատմեց, որ զանգահարել է Bonilat ընկերություն, հասկանալու համար՝ ի՞նչն է խնդիրը, աշխատակիցն ասել է՝ համ չի գալիս, այլ կապված է եղանակի և ջերմաստիճանի փոփոխության հետ։

Քաղաքացու փոխանցմամբ՝ կա կանոն, եթե մի օր էլ անցնի՝ ըմպելիքը կտրվում է, ու այդպիսի լորձանման բան է դառնում։

Ընկերության աշխատակիցն ընդգծել է, որ վերջին շրջանում շատ են լինում նման բողոքներ։