copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 17-06-2025

«Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 14-ին կալանավորվեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար, քպական Ռազմիկ Մկրտչյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել հունիսի 10-ին։

Քպականն, ի դեպ, պաշտոնից ազատման ուղերձում մոտավորապես նշում էր, թե ինչքան շատ առաջարկներից է հրաժարվել հանուն նրա, որ մնա թաղապետ և աշխատի ի շահ համայնքի։ Այդ «ծառայությունը», փաստորեն, արժանանում է իրավական «գնահատականի»։

Լրատվամիջոցները կալանավորման երկու պատճառ են նշել. մեկն այն է, որ աշխատասենյակում ծեծել է ՔՊ-ի Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին և զրկել նրան ազատությունից. դա, ըստ էության, հենց խոշտանգում է։ Մյուս պատճառը, համաձայն հրապարակումների, կապ ունի այս տարվա ապրիլին Շենգավիթի թաղապետարանում խուզարկությունների և ձերբակալությունների հետ։ Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ էին իրականացրել և աշխատակիցների ձերբակալել ՝ կաշառք պահանջել-ստանալու համար։

Թվում է՝ ներքպական սովորական պրոցես է. Մկրտչյանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ վերջինը, որ ծառայություններ մատուցելուց հետո աշխատանքից ազատվում ու կալանավորվում է: Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Ռազմիկ Մկրտչյանը հերթական քպականն է, որի պաշտոնի նշանակվելու միակ «արժանիքը» եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալելը։ Հիշեցնենք՝ 2018 թ. օգոստոսի 13-ին, երբ վերաքննիչ դատարանը կալանքից ազատ արձակեց հակասահմանադրական գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, մեկ օր անց երկրորդ նախագահը հրավիրեց մամուլի ասուլիս։ Մի խումբ իշխանական «ակտիվիստներ» ներխուժեցին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, որտեղ հրավիրվել էին լրատվամիջոցները, և գոռգոռոցներով, անպատիվ վանկարկումներով, նաև անվտանգության աշխատակիցներին քաշքշելով՝ փաստացի խափանեցին ասուլիսը, որը, բնականաբար, տեղի չունեցավ։ Ուշագրավ է, որ ասուլիսը տապալածների մեծ մասը շատ արագ տարբեր պաշտոնների նշանակվեցին, այդ թվում՝ Ռազմիկ Մկրտչյանը, որը մյուսների պես երիտասարդ էր և անփորձ, բայց, որպես «փոխհատուցում», նշանակվեց Շենգավիթի թաղապետ։

Երկրորդ նախագահի ասուլիսը տապալածները անցնող տարիների ընթացքում տարբեր քրգործերի շրջանակներում ազատվեցին աշխատանքից, հիմա հերթը հասավ Ռազմիկ Մկրտչյանին։

Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալող Ռազմիկ Մկրտչյանը վանկարկում էր «Ռոբերտ, հանցագործ», «Ռոբերտ, մարդասպան»։ Այնինչ 7 տարի անց նա կալանավորվում է իր կաբինետում անձի խոշտանգման, ազատությունից զրկելու հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից