copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:54 16-06-2025

Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներն ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․

«Երկու տարի է ինչ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները ընթանում են ամենաբիրտ ու անօրինական մեթոդներով, կալանքով: Երկու տարի է ինչ պարոն Աշոտյանի հիմնարար իրավունքները կոպտագույն ձևով ոտնահարվում են: Չկա արդարադատություն, պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ իրականացնելու անգամ տեսական հնարավորություն, որովհետև նիկոլաստրուկ համակարգի ստացած հրահանգը շատ հստակ է:

Միգուցե երկու տարին շատերի համար ուղղակի թիվ է: Բայց միայն վերջին երկու տարիների ընթաքում Արցախը հայաթափվեց և ամբողջությամբ հանձնվեց թուրքին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ ոչ առաջնային հարց, իսկ Հայաստանի սահմանները առուծախի առարկա:

Հայաստանում տասնյակներով բանտարկվեցին անմեղ մարդիկ, բանտարկվեցին միայն նրա համար, որ պայքարում են Հայաստանի Հանրապետություն ունենալու համար, պայքարում են մեր երկիրը դավաճանածների դեմ:

Պարոն Աշոտյան, այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է: Ավարտվելու է և՛ մեր պետության, և՛ Ձեր նկատմամբ հալածանքը»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում