copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:42 16-06-2025

Իրանը 2 անգամ փորձել է սպանել Թրամփին. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը երկու անգամ փորձել է սպանել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Այս հայտարարությունը նա արել է Թրամփի ծննդյան և ԱՄՆ զինված ուժերի 250-ամյակի առթիվ ուղղված ուղերձում։ Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելը, Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելով, «պաշտպանում է ազատությունը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»։

«Իրանական ռեժիմը ռմբակոծում է մեր խաղաղ տարածքները։ Նրանք ռմբակոծել են ամերիկյան դեսպանատներ, օգտագործել են պայթուցիկ սարքեր Իրաքում և Աֆղանստանում, սպանել ու վիրավորել հազարավոր ամերիկացիների։ Նրանք շարունակում են վանկարկել՝ «Մահ Ամերիկային»», – ասել է Նեթանյահուն։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը