copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 12:11 16-06-2025

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքներին

Իսրայելը զանգվածային հարձակում է իրականացրել Իրանի տարածքում՝ թիրախավորելով Թեհրանի բնակելի թաղամասեր, ինչպես նաև Սպահանի և Շիրազի ռազմական օբյեկտներ։ Հարվածներ են հասցվել ԻՀՊԿ-ի շտաբին, Shiraz Electronics Industries ռազմարդյունաբերական գործարանին և Մեհրաբադ օդանավակայանին։ Սպահանում թիրախավորվել է անօդաչու սարքերի գործարան։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարված է հասցվել նաև Իրանի հետախուզության նախարարության շենքին։ Զոհերի մասին տվյալներ առայժմ չկան։

Իսրայելի հարձակումներից հետո իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորումը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ սպառնալով հարձակումներով ամբողջ աշխարհում՝ հնարավոր միջամտության դեպքում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
11:59 Ի պաշտոնե դիրքորոշում հնչեցրե՛ք, լռությունը խայտառակություն է. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը