Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 14:57 14-06-2025

Իշխանություններից ոչ ոք չի գալիս Բռնադատվածների հիշատակմանը. երևի վախ ունեն․ Հայկ Միրզոյան

Հունիսի 14-ը Բռնադատվածների հիշատակի օրն է։ Խորհրդային շրջանում բռնաճնշումների զոհ են գնացել հարյուր հազարավոր հայեր։ Ոմանք տաջանքների են ենթարկվել, շատերը գնդակահարվել։ Երևանում՝ Բռնադատվածների հուշահամալիրում այսօր ծաղիկներ խոնարհեցին Պահպանողական կուսակցությունը և այլ մարդիկ։

Oragir.News-ի հարցազրույց է անցկացրել Պահպանողական կուսակցության նախագահի՝ Հայկ Միրզոյանի հետ, որը շեշտեց՝ հիշատակի օրը իշխանությունից ոչ ոք չկա։

«Կարծում եմ, ուղղակի՝ վախ ունեն։ Իրենց կոմպլեմետար տրամաբանության մեջ Ռուսաստանից վախենում են։ Մեծ հաշվով, ըստ էության՝ թիրախը Ռուսաստանի կողմից իրականացված հանցագործություններն են։ Իսկ Ռուսաստանն այսօր չի ընդունում նախկինների կողմից ընդունված մեղքը»,- նշեց նա։

Հայկ Միրզոյանն ընդգծեց, որ ներկա և նախկին իշխանությունների ղեկավարներց միայն Սերժ Սարգսյանն է այցելել այստեղ․

«Սերժ Սարգսյանի կառավարության օրոք է այս հուշահամալիրը անվանակոչվել Հայ բռնադատվածների հիշատակին։ Բայց նրանք էլ հուշահամալիր են այցելել մինչև 2013 թվականը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել