Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 12-06-2025

Օրակարգ․ Փաշինյանը ՔՊ-ականներին պատանդի կարգավիճակում է պահում․ Նաիրա Կարապետյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը 5-րդ և 6-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Կարապետյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Նաիրա Կարապետյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ քաղաքական իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Վեհափառ հայրապետի նկատմամբ սկսված ամոթալի արշավի, դրա ներքին ու արտաքին շարժառթիների, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի, փողոցային պայքար նախաձեռնելու անհրաժեշտության և նպատակահարմարության, «Սրբազան» շարժման գործողությունների ու առաջիկա ծրագրերի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Նաիրա Կարապետյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին պատանդի կարգավիճակում է պահում։ «Սա խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պահում է այդ մարդկանց քաղաքական պատանդի իրավիճակում։ Այսինքն՝ նա ինչ-որ շանտաժով, գուցե բարի, գուցե չար, ասածս կա՛մ գումարային, կա՛մ ինչ-որ կոմպրոմատային լեզվով խոսելով, պահում է պատանդի կարգավիճակում։ Տեսեք, եթե նրանք զգան, որ պրոցեսը ռեալ է, ցանկացած պատանդ երազում է ազատության մասին, նրանք էլ են ուզելու ազատվեն։ Բայց եկեք անկեղծ լինենք․ անվստահություն հայտնելու գործընթացին պետք է անպայման ուղեկցեն փողոցային ճնշումները, պետք է լինի բացահայտ տեսարան, որ Նիկոլ Փաշինյանի անվստահությանը և նրա կառավարության վերջին ձգտում է մեր ժողովուրդը, դա ոչ 1-2 խմբակցության նախաձեռնությունն է, ովքեր պարզապես Ազգային ժողովի հերթական նախագիծն են բերել, քվեարկվելու է կողմ կամ դեմ, այլ դա համաժողովրդական պահանջ է։ Ես գտնում եմ, որ պրոցեսը պետք է սկսել, որպեսզի այն ձնագնդիի նման ավելանա, սա ամենասկիզբն է»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչը պետք է ստիպի 18-20 ՔՊ-ականներին միանալ պրոցեսին, երբ 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո նրանցից միայն 5-ը լքեցին կառավարող խմբակցության շարքերը։

ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական բախումների է տանում, իսկ ընդդիմությունը պատրաստ է դրան։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր