copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 12:09 11-06-2025

Պինդ բռնվեք. Էռնեստ Ավանեսովին զրկել են դասախոսական ժամերից

Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, մ.գ.թ., դոցենտ Էռնեստ Ավանեսովին ազատել են աշխատանքից։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն Բրյուսովում էլ չեմ դասավանդելու...

Նոր ուսումնական տարում ինձ էլ են զրկում դասախոսական ժամերից ու դա անում են շատ կեղտոտ ձևով, ծածուկ, գաղտնի, վախենալով աչքերի մեջ նայել։

Շրջանառում են մի ցուցակ, որտեղ տեղ են գտել ոստիկանության միջոցով համալսարանի ռեկտոր կարգվածի կողմից ցուցակագրված մարդիկ։

Ընդ որում իմ դասաժամերը նախատեսում են ոլորտի հետ կապ չունեցող, գիտական կոչում ու աստիճան չունեցողի։

Հիմա չեմ թվարկելու այս ընթացքում իմ կողմից կատարված աշխատանքները (այդ մասին ամբիոնի իմ ստեղծած ՖԲ այս էջում' ըստ ժամանակագրության), չեմ թվարկի նաև, թե որտեղ ու քանի անգամ եմ Հայաստանի ու համալսարանի պատիվը բարձր պահել, չեմ ասի նաև ուսանողներիս կողմից իմ հանդեպ (որը փոխադարձ է) մշտական սիրո ու հարգանքի զգացողությունը, որը էս մարդիկ կերազեն անգամ մի պահ զգալ։

Այն ժամանակ, երբ համալսարանի (նաև ողջ Հայաստանի մակարդակով օրինակելի) թիվ մեկ ամբիոնը քանդեցին, աշխատող, բարձրակարգ, սիրված մասնագետներից ազատվեցին, մինչ այդ պարգևավճարից անհիմն զրկեցին, բայց այդ նույն ամբիոնից իրենց հաճո մարդկանց լավ էլ ծածուկ պարգևավճար բաժանեցին...

Դէ ինչ տիկին և պարոնայք, ինքներդ ձեզ մտավորական կարգեք ու հիացեք ձեզանով։ Միայն մի բան ասեմ ու գնամ. այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, պինդ բռնվեք...»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը