copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:56 10-06-2025

ՄԱԿ-ի բանագնացը Թուրքիային կոչ է անում դադարեցնել Իսրայելին զինտեխնիկայի մատակարարումը

ՄԱԿ-ի Պաղեստինի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն խիստ քննադատությամբ է արձագանքել այն տեղեկություններին, ըստ որոնց՝ Թուրքիայի նավահանգստից շարժվող «VELA» անունով բեռնատար նավը զինտեխնիկական նյութեր է տեղափոխել Իսրայելի զինված ուժերի համար։

«Մի՛ դարձեք հանցագործության մասնակից։ Գազայում շարունակվող ցեղասպանության ընթացքում ռազմական բեռի մատակարարումը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է»,- հայտարարել է Ալբանեզեն՝ կոչ անելով Թուրքիային անհապաղ դադարեցնել նման համագործակցությունը։

Այս կոչը հնչել է այն օրերին, երբ Իսրայելի բանակը միջազգային ջրերում կանգնեցրել և զենքով միջամտել է Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող «Madleen» նավին։ Նավում կային տարբեր երկրների ակտիվիստներ, այդ թվում՝ Գրետա Թունբերգը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ռիմա Հասսանը, ինչպես նաև երկու թուրք քաղաքացի։ Նավի ուղևորները ձերբակալվել են։

Թուրքիայի իշխանությունները մի կողմից հրապարակավ դատապարտում են Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով որպես ցեղասպանություն, մյուս կողմից՝ թուրքական նավահանգիստներից դեպի Իսրայել շարժվող ռազմական նշանակության բեռները հանրային դժգոհություն են առաջացրել։

Հանրային քննադատության կենտրոնում է հայտնվել իշխանության խոսքի և գործի հակասությունը․ մի կողմից՝ «Գազայի վերաբեյալ ոչ մի լռություն» հռետորաբանություն, մյուս կողմից՝ լուռ աջակցություն Իսրայելի ռազմական տնտեսությանը։

«The Ditch» հետազոտական հարթակի փաստաթղթերը վկայում են, որ Թուրքիան, չնայած իր հրապարակային հռետորաբանությանը, գործնականում շարունակում է առևտրային կապերը Իսրայելի ռազմական արդյունաբերության հետ։

Ֆրանչեսկա Ալբանեզեն եզրափակել է՝ «Խաղաղ բնակչությանը սովի մատնելը, օգնություն ցուցաբերողներին հալածելը և ռազմական փոխադրումների շարունակումը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պետությունները չպետք է դառնան այս հանցագործության համակատար»։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում