Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 10-06-2025

Ավինյանը 5 տարի ա՝ 20 մետրանոց անցումը չի կարում սարքի, ուր մնաց մետրո սարքի. հարցում

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում գրել է, որ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը՝ նշելով, որ դա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները:

«Առաջիկայում նախատեսվում է ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ, շինարարության մրցույթի նախապատրաստում։ Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,- գրել է քաղաքապետը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․«Ձեր կարծիքով՝ Տիգրան Ավինյանի ու ՔՊ-ի օրոք մետրոյի Աջափնյակ կայարանը կկառուցվի՞»։

Հարցվածների մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ հույս հայտնեցին, որ Աջափնյակ կայարանը կկառուցվի։

«Ոչ, ինչն ա իրանց ասածը եղել, որ մի հատ էլ էդ լինի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս իշխանությունը միայն իրենց համար է կառուցում ինչ-որ բաներ։ «Սրանք մենակ իրանց տները պիտի կառուցեն, սարքեն պալատներ։ Ինչ ժողովուրդ, ինչ մետրո։ Մետրոն էլ չի սարքվելու, հույսներդ կտրեք, լուրջ բանի մասին մտածեք, մե հիվանդ էն ա, մե հիվանդ էլ բերել քցել ա ջաններիս»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա անհնար է։ «Տիգրան Ավինյանը էս 20 մետրանոց անցումը 5 տարի ա սաքրում, փողը ուտում, քանդվում ա, 20 մետրանոց անցում չի կարում սարքի մնաց մետրո սարքի»,- ասաց նա։

«Որ ասել են, երևի կանեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամաները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ