copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:42 10-06-2025

Փաշինյանը ճգնաժամերը թաքցնում է եկեղեցու դեմ արշավով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Վեհափառի դեմ։ Բայց իրական թիրախը այլ է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված վտանգավոր մանեւրը։
Ի՞նչ է տեղի ունենում այս պահին իրականում, երբ Կառավարության ղեկավարը հարձակվում է հոգեւոր առաջնորդի վրա։
• Սահմանազատում Ադրբեջանի հետ. իշխանությունը պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում։
• Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետեր՝ առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիների վերադարձի եւ ՀՀ դեօկուպացիայի պահանջի։
• Տնտեսական խորտակում. ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանել։ Կոնյակագործները հուսահատ վիճակում են, իսկ Կառավարությունը՝ անգործ։
• Արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը. 2024-ի վերջին այն անցել է 11 մլրդ դոլարը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում շուրջ 3,600 դոլար պարտք։
• Բնակչության արտահոսք. վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնանում է։ Չենք հեռանում ոչ թե միայն աղքատությունից, այլ հիասթափությունից։
Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանն ընտրել է պայքարել ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու եւ Վեհափառի դեմ։
Հարց է առաջանում. երբ պետությունն ունի ճակատագրական այսքան հարց, ո՞վ եւ ինչո՞ւ է որոշել, որ պատասխանը պետք է տալ Մայր Աթոռին»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել