copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:13 08-06-2025

Խստորեն դատապարտում ենք Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը. Սկանդինավիայի հայերի միություն

Սկանդինավիայի հայերի միության հայտարարությունը.

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակությային ժառանգության եւ հոգեւորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։

Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, անօրինական կոչերով փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Այս վարչակարգի հարձակումը մեր 1700-ամյա հոգևոր հաստատության եւ նրա սպասավորների դեմ ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք:

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության պահապանը: Այն ոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի, պատմության, ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը:

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետության հանձնառույթն իրականացնողը եւ այսօր էլ հայ ժողովրդի ու Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում շարունակում է հայ ինքնության ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս իշխանությանը։

Ավելին՝ ՀԱԵ Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։ Փաստ է նաեւ այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։

Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային եւ հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու եւ նրա հոգեւոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը հայ ինքնության ու արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարալուծելու եւ Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։

Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը եւ արտերկրի հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ եւ միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը, ազգային արժեքներն ու հայրենիքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի